Categories
Без рубрики

Վանի թագ՞ Երվանդունիների թագավորության Անուն Գահակալման ժամանակաշրջան Դինաստիա Երվանդ Ա մ.թ.ա. 570 – մ.թ.ա. 560 Երվանդունիներ Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560 – մ.թ.ա. 535 Երվանդունիներ Վահագն Երվանդյան մ.թ.ա. 535 – մ.թ.ա. 515 Երվանդունիներ Հիդարնես Ա մ.թ.ա 6-րդ դար Երվանդունիներ Հիդարնես Բ մ.թ.ա.5-րդ դարի առաջին կես Երվանդունիներ Հիդարնես Գ մ.թ.ա. 5-րդ դարի կեսեր Երվանդունիներ Արտաշիր մ.թ.ա. 5-րդ […]

Categories
Без рубрики

Հարցաթերթիկ 20

1. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ. Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում […]

Categories
Без рубрики

Հարցաթերթիկ 19

1. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը  Կրթական համակարգը 10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Այդ ժամանակ դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Արդեն 9-րդ դարի վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ։ Այդ ժամանակ կրթական համակարգը հիմնականում բաղկացած […]

Categories
Без рубрики

Հարցաթերթիկ 18

1. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.  Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը […]

Categories
Без рубрики

Հարցաթերթիկ 17

1. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ Աշոտ Բագրատունուն հաջորդեց որդին` Սմբատ Ա-ն (890-914)։ Նա իրեն ենթարկեց Աբխազաց (Արևմտավրացական) թագավորությունը և կայազորներ հաստատեց Ալանաց դռներում։ Սմբատը թագավորական թագ տվեց վրաց Ատրներսեհ (Ադառնասե) իշխանին և Հայոց Արևելից կողմերի Համամ իշխանին, իսկ իրեն հռչակեց «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»։ Արտաքին քաղաքականությունը իրականացնելու և միջազգային […]

Categories
Без рубрики

Հարցաթերթիկ 16

1. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր  Արշակ Բ֊ն (350֊368) գահ բարձրացավ Շապուհ Բ֊ի համաձայնությամբ։ Արշակ Բ֊ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին։ Պայքար սկսվեց նախարարական տների ներսում։ Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը,իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը։ Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդուՍամվելի […]

Categories
Без рубрики

Հարցաթերթիկ 15

1. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ  Տիգրան 2-րդը եղել է հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: Ծնվել է Ք.ա. 140 թվականին։ Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան ՝ այնտեղ մնաց մինչև 45 տարեկան։ Տիգրանն ուներ պատվավոր դիրք Պարթևական արքունիքում։ Ք.ա. 95թ. վերադառնալով Հայաստան ՝ արքայազն Տիգրանը թագադրվեց […]

Categories
Без рубрики

Հարցաթերթիկ 14

1. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին  Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք.ա. 190թ. տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից: Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով՝ Ք.ա. 189թ. Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը: Նույն ժամանակ նաև անկախացան Փոքր Հայքն ու Կոմմագենեն: Այդպիսով Ք.ա. 190-160 թթ. ընթացքում անկախացան չորս հայկական թագավորությունները՝ Մեծ Հայքը, […]

Categories
Без рубрики

Հարցաթերթիկ 13

1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդը ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին: 1991 թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի մասնակիցների բացարձակ մեծամասնությունը արտահայտվեց անկախության օգտին: Սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: 1991 թ. դեկտեմբերի 21-ին Խորհրդային տարածքում դադարեց ԽՍՀՄ-ի գոյությունը: 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունվեց երկրի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, հաստատվեց բազմակուսակցական համակարգ: Օրենքներ […]

Categories
Без рубрики

Հարցաթերթիկ 12

1. Հայկական լեռնաշխարհը  Աշխարհում բոլոր ժողովուրդները ունեն իրենց հայրենիքը: Ժողովուրդները ավելի շատ բնակություն են հաստատում այն վայրերում, որտեղ որ ապրուստի համար լավ  պայմաններ են նախատեսված: Հետագայում շարժվելով այլ տարածքներ զբաղեցրել են  ամբողջ տարածքները: Կան ազգեր ովքեր մնացել և բնակություն  են հաստատել  մի տարածքում և դրանցից մեկը հայերն են եղել: Հայերի հայրենիքը Հայաստանն է եղել: Այնտեղ բնակվել են հայերը: Հայերի հայրենիքի մասին տեղեկությունները մեզ հասել են առասպելների, լեգենդների միջոցով: Այն տարածքը որտեղ բնակվել են  հայերը  կոչվել է Հայք: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի  և իրանական սարահարթի միջև: Հայկական լեռնաշխարհի  ամենաբարձր լեռը Արարատն է/5165մ/, իսկ ՀՀ-ի ամենաբարձր լեռը Արագածն է/4096մ/: Ծովի մակերևույթից բարձր է 1500-1700 մետրով, ինչի համար ստացել է Լեռնային կղզի անվանումը:  Լեռնային  կղզու կենտրոնով անցնում է Հայկական պար լեռնաշղթան: Հայկական լեռնաշխարհով հոսող խոշոր գետերն են ՝ Եթրատը, Տիգրիսը, Ճորոը, Կուրը և Արաքսը: Արաքսը համարվում է մայր գետ, քանի որ հոսում է կենտրոնվ: Սևանա լիճը,  Վանա լիճը և Ուրմիա լիճը 3 խոշոր լճերն  են: Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և այնտեղ կան տարբեր տեսակի ձկներ և խանաչ բնություն գետնի տակ: Վանա լճի ջուրը  փոքր ինչ աղի է և այնտեղ բնակվում է միայն  տառեխ ձկնատեսակը: Ուրմիա լիճը զուրկ է բուսականությունից և ձկնատեսակներից, քանի որ այնտեղի ջուրը  շատ աղի է:  Պատմական Հայաստանը բաժանված է եղել 2 մասի ՝ Մեծ Հայք և Փոքր Հայք: Մեծ Հայքի տարածքը կազմել է 300հազ.քառ կմ, […]