Categories
Աշխարհագրություն 9

Տափաստանային լանդշաֆտ

1․Աշխարհագրական դիրք

Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածումն ուննեն: Առանձնանում են երկու լանդշաֆտային ենթագոտի` չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային:
Չոր լեռնատափաստանային ենթագոտին ձգվում է հիմնականում Արարատ-
յան և Վայքի նախալեռներով` մինչև 1800 մ բարձրությունները:

2․Կլիմա

Կլիման տաք է,չորային: Տեղումները նախորդ գոտու համեմատությամբ քիչ ավելին են (300-400մմ): Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելքի եւ Զանգեզուրի նախալեռներում, վարելահողերի ընդարձակման և բնափայտի մթերման
նպատակով մարդու դարավոր ներգործության արդյունքում առաջացած հետանտառային լանդշաֆտներ են:

3․Հողեր

Լեռնատափաստանային լանդշաֆտին բնորոշ են շագանակագույն և սև հողերը։

Շագանակագույն հող

Շագանակագույն հողերը չոր տափաստանային հողերի տիպ։ Տարածված են Մոնղոլիայում, Հյուսիսային Չինաստանում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ռուսաստանում, Ղազախստանում, և այլն։ Շագանակագույն հողերը ձևավորվել են խիստ ցամաքային և չորային կլիմայական պայմաններում։ Շագանակագույն հողերի տարածման գոտուն յուրահատուկ է արդյունավետ խոնավության անբավարար քանակը, չլվացվող ջրային ռեժիմը։ Հողառաջացնող ապարները կարբոնատային նստվածքներն են, որոնցում գերակշռում են լյոսանման կավավազները, լյոսերը, կարբոնատային ավազները, ավազակավերը, ալյուվիալ բերվածքները, իսկ լեռնային երկրներում՝ հրաբխային և նստվածքային ապարների հողմահարումից առաջացած էլյուվիալ, էլյուվիալ-դե- լյուվիալ և դելյուվիալ խճով և կարբոնատներով հարուստ կավավազները և ավազակավերը։

Սևահող

Սևահողը հումուսով հարուստ արգավանդ հող է։

4․Բույսեր

Լեռնատափաստանային լանդշաֆտը աչքի է ընկնում խոտային բուսականությամբ։ Տարածված բուսատեսակներն են շյուղախոտը, սիզախոտը, փետրախոտը։

Սիզախոտ

Հայտնի է սիզախոտի մոտ 20, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ սիզախոտ մարգագետնային , սիզախոտ տափաստանային, սիզախոտ ալպիական,սիզախոտ հուրանավոր։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետնատափաստանային, հետանտառային, ենթալպյան գոտիներում, չոր և խոնավ հողերում և այլն։

Փետրախոտ

Փետրախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա չորասեր խոտաբույսերի ցեղ։

Հայտնի է 300, Հայաստանում՝ 13 տեսակ:

Շյուղախոտ

Շյուղախոտը դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 տեսակ։

5․Կենդանիներ

Կենդանիների գերակշռում են հիմանական կրծողները՝ ճագաամուկը, դաշտամուկը, գետնասկյուռը, ժանտաքիսը, խլուրդը 

Աքիս

Աքիսը  կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է։ Հայաստանում տարածված է բոլոր մարզերում։ Հիմնականում ապրելու տեղ չունի։ Հայաստանում գիշատիչ կենդանիներից ամենափոքրն է։Բացարձակ մսակեր է, սնվում է առավելապես մանր կրծողներով, որսում է նաև հավեր և այլ թռչուններ գերադասում է որսված կենդանու ուղեղը և թարմ միսը։

Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ։ Մորթին սակավարժեք է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Խլուրդ

Խլուրդները միջատակերների կարգի կաթնասուն կենդանիների ընտանիք։ Հիմնականում հարմարվել են ստորգետնյա կյանքին։

Հայտնի է 4 ենթաընտանիք, 17 ցեղ և մոտ 40 տեսակ, որից սևծովյան խլուրդները տարածված են նաև Հայաստանի Տաշիրի, Ստեփանավանի, Վանաձորի, Դիլիջանի, Շամշադինի, Ալավերդու և Սևանի շրջաններում։ Ապրում են խառը և սաղարթախիտ անտառներում, մարգագետիններում, երբեմն այգիներում ու բանջարանոցներում։ Փորում են խորը, բարդ անցուղիներով բներ։ Սնվում են անձրևորդերով, միջատներով ու թրթուրներով։Մորթին բավականին արժեքավոր է։

Ճագարամուկ

Կրծողների կարգին պատկանող տափաստանային և անապատային կենդանի՝ ետևի շատ երկար պոչով, ցատկամուկ։

Դաշտամուկ

Դաշտամուկը  համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է բոլոր կլիմայական գոտիներում, հազվադեպ հանդիպում է նաև անտառներում և մերձարևադարձային կիսաանապատներում (830-3200 մ բարձրություններում)։ Բնակվում է խոպան տարածքներում, վարելահողերում, այգիներում, հացահատիկային և այլ մշակաբույսերի ցանքերում, թփուտներում, քարակույտերում, երբեմն՝ բնակավայրերում։

Ժանտաքիս

Ժանտաքիսներն առանձին ընտանիք են։ Ժանտաքիսները, կզաքիսները, ջրարջերը և փոքր պանդաները ազգակիցներ են։ Ժանտաքիսներն ապրում են միայն Ամերիկայում։ Գիտնականները տարբերում են նրանց տասը տեսակ։

6․կարմիր գիրք

Lեռնատափաստանային լանդշաֆտում բնակվող կենդանիներից միայն աքիսն է գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Leave a comment